Երբ «ընդվզում» եք «Արևմուտքի դեմ», գոնե դրա տեղը գիտե՞ք: 
Երբ մրթմրթում եք, թե այս կամ այն սրիկան «Արևմուտքից գրանտներ ստացած հակահայրենասիրական արարքներ է գործում», գոնե հասկանո՞ւմ եք, որ ռուսական կայսրությանը ծառայող որևէ սրիկա չի կարող ոչ միայն «արևմտյան գրանտներ» ստանալ, այլ այնքան ինքնուրույն չէ նույնիսկ մածունին ճերմակ ասել...
Երբ հակադրվում եք «արևմտյան գարշելի բարքերին», ի՞նչ եք ուզում քարոզել՝ Չարիքի կայսրության «առաքինի» բարքե՞րը...
Ինչո՞ւ եք համոզված, թե Չարիքի կայսրությանը ծառայելն ավելի բարոյական է ու հայակենտրոն, քան ձեզ բոլորովին անծանոթ Արևմուտքին...
Վերջապես, գիտե՞ք որ դուք ոչ միայն աշխարհի կենտրոնը չեք, այլ որևէ կերպ հետաքրքիր չեք քաղաքակիրթ աշխարհին, այլ միայն Չարիքի կայսրությանը և այն էլ որպես տարածք: Այսինքն՝ առանց ձեզ դատարկ տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել