Այսօր Թեհրանում ուրբաթօրյա նամազի ժամանակ հնչած քաղաքական ելույթները վերաբերել են գերազանցապես ԱՄՆ-ին և նրա՝ ԻԻՀ հանդեպ ծավալած քաղաքականությանը:

Իմամջոմե այաթոլլահ Մոհամմադ Ալի Մովահեդդի Քերմանին հայտարարել է, որ Արևմուտքը և ԱԷՄԳ-ն ԻԻՀ միջուկային հիմնախնդրի լուծման հարցում պատրանքներով են առաջնորդվում, քանզի նշում են, որ Թեհրանի հետ համաձայնությունը պետք է հանգեցնի Իրանի կողմից Իսրայելի պաշտոնական ճանաչմանը, և Իրանը պետք է թույլ տա ԱԷՄԳ-ի փորձագետներին պարբերաբար ուսումնասիրություններ կազմակերպել ԻԻՀ ռազմաբազաներում:

«Դրան ի պատասխան՝ մենք հորդորում ենք նրանց հրաժարվել այդ մտքերից և գիտակցել, որ Իրանը նույն Իրանն է մնացել, ոչինչ չի փոխվել, և եթե պետք լինի, կարող ենք հանգիստ շարունակել տարիներ շարունակ իրականացրած մեր դիմադրության քաղաքականությունը», - նշել է իմամջոմեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել