Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Հյոն Յոն Չհոլիին մահապատժի են ենթարկել Մոսկվա կատարած այցից անմիջապես հետո, նշում է The Financial Times պարբերականը: 
Ապրիլի կեսերին Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարն այցելել է Մոսկվա` Մոսկվայում կայացած միջազգային անվտանգության IV կոնֆերանսին, որտեղ նրան հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Հանդիպման ժամանակ Սերգեյ Շոյգուն նշել է. «Հյոն Յոն Չհոլիի այցը կծառայի ռուս-կորեական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, խաղաղություն և անվտանգություն ապահովելուն Ասիայում», իսկ Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը նշել է. «Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի հարաբերությունները զարգանում են դինամիկ և երկու երկրների ղեկավարների համագործակցության շնորհիվ կտեղափոխվեն ավելի բարձր մակարդակ»: Մոսկվա կատարած այցի ժամանակ Հյոն փորձել է ձեռք բերել հրթիռներ և ստարտային սարքավորումներ, փորձը ձախողվել է, որն էլ դժգոհություն է արդնացրել Կիմ Չեն Ընի մոտ: Հենց այս այցից հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը չեղյալ է հայտարարել իր այցը Ռուսաստան Հաղթանակի օրվա կապակցությամբ: 
Չորեքշաբթի հայտնի դարձավ, որ Հյոն Յոն Չհոլիին մահապատժի են ենթարկել՝ մեղադրելով պետությանը դավաճանելու և զինվորական միջոցառման ժամանակ քնելու համար, նա նաև չի կարողացել կատարել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրահանգները: 
Նախարարին գնդակահարել են Փհենյանի ռազմական ակադեմիայում զենիթային զենքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել