Բիլ Գեյթսի բարեգործության իրական դեմքը. տասնյակ միլիարդավոր դոլարներ մարդկության ոչնչացման համար...

Microsoft ընկերության հիմնադիր, ամերիկյան միլիարդատեր Բիլ Գեյթսը, ով նաև 2015 թ. աշխարհի ամենահարուստ մարդն է ճանաչվել (նրա կարողությունը կազմում է 79.2 մլրդ դոլար), բարեգործական մեծ ծավալի աշխատանք է իրականացնում: «Բիլլ և Մելինդա Գեյթսների հիմնադրամը» վերջին 15 տարվա ընթացքում ավելին քան 30 մլրդ դոլար է հատկացրել բարեգործությանը, որի զգալի մասը տրամադրվել է ողջ աշխարհում նորածինների վակցինացմանը: Առաջին հայացքից բավականին մարդասիրական աշխատանք է կատարվում, սակայն վակցինացման հատուկ տեսակները բացասական են ազդում երեխաների առողջության վրա. դա իրականում համաշխարհային «էլիտայի» հատուկ ծրագրի մի մասն է (Գեյթսն այդ էլիտայի «հպատակներից» է):
Համաշխարհային էլիտայի գերնպատակն է մարդկության թիվը կրճատել մինչ կես միլիարդի. այդ նպատակի իրագործման համար միայն վակցինացումը չէ, որ կիրառվում է, ժամանակակից համակարգիչները, սմարթֆոնները, տեխնոլոգիական այլ ձեռքբերումները, սեքսուալ հեղափոխությունը, կենսաբանական չիպավորումը և բազմաթիվ այլ համակարգեր հանգեցնելու են այն բանին, որ մարդկային պարզ վերարտադրությունը դառնա վերահսկելի ու ըստ «էլիտայի» ցանկության, ինչն էլ հանգեցնելու է նրանց գլոբալ անբեկանելի գերիշխանության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել