Եթե դու Ռուսաստանում ապրող սովորական քաղաքացի ես, ապա քեզ ավելի շատ ձեռնատու է նավթի համար վճարել միքիչ ավել, բայց ապրել տնտեսապես առողջ միջավայրում, քան թե հակառակը, որովհետեվ Ռուսաստանի եկամուտի մեծ մասը էներգետիկ ռեսուրսների վաճառքից է ստացվում: Եթե աշխատում ես նավթի հանքավայրում, ապա ցածր նավթի գնի պատճառով, որը հանգեցնում է տվյալ ընկերության անկմանը, կարող է նույնիսկ գործազուրկ դառնաս: Եթե դու Հայաստանում ապրող հայ ես, ուրեմն քեզ ձրի նավթն ու գազը չէին խանգարի, որովհետև Հայաստանը դրանք բացառապես ներկրում է: Եթե դու ամերիկացի ես, ապա քեզ նույնպես ձեռնատու պիտի լինի նավթի ոչ ցածր գինը, որովհետև երկրիդ տնտեսության զգալի մասը կախված է դրանից, հետո ի՞նչ, որ մեքենա վարելը միքիչ թանգ է նստելու:
Նավթի ցածր գները Վենեսուելայում հանգեցրել են խոշոր ցույցերի և բախումների: Փորձագետները պնդում են, որ այդ երկիրը, իր տնտեսությունը կարգավորելու համար, 1 բարել նավթը պետք է վաճառի առնվազն 200 դոլարով, իսկ հիմա այն 70 դոլարից էլ քիչ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել