Մի քիչ մտորենք օրվա համատեքստում: Զուտ թվերով`
1. Հայկական ԽՍՀ-ի բնակչությունը 1939 թ.-ի տվյալներով կազմել է մոտ 1 300 000 մարդ, որից մոտ 300 000 զորակոչվել է պատերազմ: Փաստորեն եթե ընդունենք, որ բնակչության մոտ կեսը կանայք են եղել, իսկ մոտ 700 000 տղամարկանցից էլ երեխաներին ու ծերերին չեն զորակոչել պատերազմի (մոտ 30 տոկոսին), ստացվում է, որ Հայաստանն այդ տարիներին գրեթե ամբողջությամբ տղամարդաթափ էր եղել: Եվ եթե ԽՍՀՄ ժողովուրդների (այդ թվում նաև մեր ժողովրդի) հերոսական ինքնազոհողությունը չլիներ, ինչի հետևանքով ԽՍՀՄ զորքերի զոհերի քանակն անհամաչափելիորեն գերազանցում է գերմանականին, ապա Թուրքիան կարող էր հարձակվել Հայաստանի վրա, ու երկրորդ ցեղասպանությունն անխուսափելի կլիներ (այս մասին վկայում են բազում պատմական տվյալները): Ու մարտունակ տղամարդկանց բացակայության պայմաններում պատկերացնո՞ւմ եք, թե ինչ լուրջ խնդիր ենք ունեցել ազգային անվտանգության տեսանկյունից։ Մենք այդ տարիներին կանգնած էինք որպես ազգ վերանալու իրական վտանգի առաջ: Ու սա հանուն Խորհրդային Միություն կոչվող կայսրության պահպանման համար:
2. 1989 թ.-ին դեռևս Հայկական ԽՍՀ-ի բնակչությունը կազմում էր մոտ 3 500 000 մարդ: Արցախյան ազատամարտին մասնակցել է շուրջ 20 000 ազատամարտիկ: Հաշվի առնելով այն, որ մարտերն ընթանում էին ողջ հայ-ադրբեջանական սահմանով մեկ՝ մոտ մի 10 000 մարտիկ էլ ներառված կլիներ այդ մարտերում: Այսինքն՝ արցախյան գոյամարտին մասնակցություն է ունեցել մեր այն ժամանակվա բնակչության մինչև 1 տոկոսն ընդամենը: Ու սա էլ հանուն մեր պետության երկնման և մեր ժողովրդի գոյապահպանության:
Հետևությունները թողնում եմ ձեզ: 
Հ.Գ. Շատ մտածելու տեղ ունենք, շաատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել