Փաստորեն, հայ պաշտոնյաները ոչ միայն կառավարության կամ Ազգային ժողովի հետնամուտքով են փախչում, որ խուսափեն լրագրողներից, այլ նաև վրանների հետնամուտքով: Հաղթանակ զբոսայգում այսօր Տարոն Մարգարյանը լրագրողներից խուսափելու համար աննկատ դուրս եկավ ու գնաց վրանի հետնամուտքով, որտեղ ճաշում էր վետերանների հետ: Իսկ նախքան նրա՝ հետնամուտքով հեռանալը մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանը ճշտեց, թե ինչ հարց եմ տալու: Իմանալով, որ ասֆալտի և մյուս մրցույթների ատկատների մասին հարցն ենք տալու, նախ հորդորեց այդ հարցով Տարոն Մարգարյանին չդիմել, հետո էլ աննկատ ու բարեհաջող կազմակերպվեց Տարոն Մարգարյանի դուրսբերումը վրանից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել