Էրդողանը սխալը սխալի ետևից է անում, ինչպես երևում է՝ նյարդերը տեղի են տալիս. նախ նա ետ է կանչում իր դեսպաններին Եգիպտոսից, Սիրիայից, Իսրայելից, Լիբիայից, Եմենից, Բուլղարիայից (ի դեպ, Բուլղարիայից ետ կանչեց դեսպանին, երբ Բուլղարիայի խորհրդարանը 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրադարձությունները որակավորվեց որպես «զանգվածային ջարդ»), Ֆրանսիայից, որտեղ Ազգային ժողովը քվեարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի օգտին, և այդ օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք, Վատիկանից, Ավստրիայից իսկ այսօր` Լյուքսեմբուրգից: Նշեմ, որ երեկ Լյուքսեմբուրգի օրենսդիր մարմինը` Պատգամավորների պալատը, միաձայն ընդունել էր բանաձև, որով Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը ճանաչվում էր ցեղասպանություն:
Մի՞թե Էրդողանն այնքան համարձակ է, որ կկարողանա ետ կանչել նաև Մոսկվայում և Բեռլինում գտնվող դեսպաններին: Մի՞թե այս կերպ է որոշել Թուրքիան պատժել այն երկրներին, որոնք ընդունում են իր ոճրագործությունը, թե՞ դիվանագիտորեն սպիտակ դրոշակ է բարձրացնում մեր ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել