Երեկ նայեցի էն «հայտնի տաքսիստի» հարցազրույցը Պետրոսի մոտ: Հատվածներ էի տեսել, դրա համար հավանել էի: Էսօր ծերից ծեր նայեցի ու հասկացա, որ, հազար ներողություն, դուրս ա տալիս: Ես հասկանում եմ, որ էս ազգն էնքան դատարկ ու պրիմիտիվ ա, որ երկու-երեք գրագետ բառ իրար կապող տաքսիստ տեսնելուց վատով պրծնում ա, բայց էդ ֆեյսբուքի զանգվածային օրգազմը թարգեք, էլ մեծ հայ, էլ մեր պետության ապագա... Մեծ հայը Պերճ Զեյթունցյանն ա, Համասյան Տիկոն ա, Վահան Արծրունին ա... Չէ, էն որ մեր հայաթի պարապ մասսային (էն որ մուտքի մոտ պիվի շշով կանգնած սպասում են` երբ ա լավ տղու մեր անցնելու, որ ձեռքի տոպրակներն օգնեն` հանի վերև) էդ ամեն ինչը կարա հանճարեղ թվա, բայց որ էդ ամեն ինչի մասին տենց հիացմունքով ու ինքնամոռաց խոսում են լուրջ մտավորականներ, արվեստագետներ ու լրագրողներ, էդ աբսուրդի վերջն ա... Ամոթ ա, 22-րդ դարն ա հեսա գալիս, եքա էշ ենք ի վերջո...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել