Եթե ահաբեկիչները լինեին հոլիվուդյան կինոների տեռորիստների նման, ովքեր մորուք են պահում, ապրում են քարանձավներում, մենակ իրենց լեզուն գիտեն, գրել կարդալուց հեռու եվ այլն, ապա դրանց վերացնելու գործը օրեր կտեվեր մի քանի օր:
Իրականում՝ ահաբեկիչները շատ խելացի անձնավորություններ են, ովքեր կարողանում են նույնիսկ մի քանի քայլ ավել մտածել, քան քաղաքական գործիչները: Իսկ իրենց իրականացրած գործողությունները հենց այնպես չեն կատարվում: Ամենինչ լինում է միայն երկարատեվ հաշվարկումներից հետո: Նույնը վերաբերվում է 9/11-ի հարձակումներին:
Այստեղ Բեն Լադենը շատ լավ հաշվարկել էր, որ այդպիսի հարձակումը կհանգեցնի ԱՄՆ-ի լայնամաշտաբ ռազմական գործողությունների: Վերջինիս ամենահավանական թիրախը պետք է լիներ Աֆղանստանը, որտեղ իշխում էին Ալ Քաիդաի դաշնակից Թալիբանը եվ, ինչ-որ չափով, հենց ինքը՝ Ալ Քաիդան:
Այս ամենը պիտի հանգեցներ երկու խոշոր կրոնների բախմանը: Նրանց ուզածը հենց դա էր: Հարձակումը պատահակ չէ, որ իրականացրեցին Սեպտեմբեր ամսին: Եթե այդ անեին Ամռանը, ապա կորուստները ավելի քիչ կլինեին՝ ամառային արձակուրդների պատճառով, հետեվաբար հիստերիան եվ ռեակտիվությունը նույնպես ավելի քիչ կլինեին: Այսինքն ամառային 3 ամիսները բացառում ենք: Եթե հարձակումները լինեին գարնան կամ թեքուզ ձմռան ամիսներին, ապա դիմացը Ամառ է, եվ ԱՄՆ-ի զորքերը կլիմայական տեսանկյունից դժավրությունների չէին հանդիպի: Դրա համար էլ որոշեցին հարձակվել Սեպտեմբեր ամսին, որից քիչ անց սկսվում էր ձմեռը Աֆղանստանում: Այդ երկրի ձմեռները լինում են շատ ցուրտ: ԱՄՆ-ն եթե պատերազմ սկսեր, ապա շատ մեծ դժվարությունների միջով պիտի անցներ, ինչը առավելություն էր ահաբեկիչների համար: Բեն Լադենը նույնիսկ մտածում էր, թե նրանք մի անգամից չի հարձակվի եվ կսպասեն մինչեվ 2002 թվականի Գարունը, ահաբեկիչները պատրաստվելու ժամանակ կունենային, սակայն հենց այստեղ էր, որ նա սխալվեց: Նրա մտքով չանցավ, որ KGB-ն կօգներ CIA-ին եվ, որ ԱՄՆ-ն մի անգամից կանցներ կտրուկ գործողությունների: Այլ կերպ ասած՝ նա թերագնահատեց ԱՄՆ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել