Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի միջոցառումներին։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան մամլո ծառայությունը՝ նշելով. «Մոսկվայում Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի միջոցառմանը Թուրքիան ներկայացնելու է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիտ Յռդիմը»: Այնինչ պաշտոնական Կրեմլը նախագահ Էրդողանին միջոցառումներին մասնակցելու հրավեր էր ուղարկել: Ամեն բան պարզից էլ պարզ է դառնում. Էրդողանը բորբոքվել է ապրիլի 24-ին Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արտաբերած «Ցեղասպանություն» բառից: Այս միջադեպն ազդեց Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների վրա: Հիշեցնեմ նաև, որ ապրիլի 24-ին Թուրքիայում տեղի ունենեցած Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությանը Ռուսաստանը ներկայացրեց Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Մի՞թե Էրդողանը ձեռնոց է նետում Մոսկվային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել