Հայ ժողովրդի ամենացավոտ ամիսն էլ անցավ, բայց արդյոք անցա՞վ: Մեր ազգի հարցը կլանել էր բոլորին, հայ հասարակության բոլոր խավերին, անգամ օտարներին: Արթուն պահելով մշտապես մեզ հուզող հարցը՝ կխոսեմ մի հարցի շուրջ, որը մշտապես է ինձ մոտ հարցեր առաջացնում: Հայ մտավորականը կամ մտավորականությունն օտարվել է իրենց իսկ երկրում, իսկ ցավոտ հարցերը գնալով ավելի են խոշորանում: Իմ հույսը մտավորականությունն է: Եզակի անհատները եթե խոսում են, որոնք բարձրաձայնում են, ապա լսողն է պակասել: Ի՞նչ ենք կամենում՝ Հայաստան ասելով: Ի՞նչ է նշանակում այս բառը շատերիս համար, ապագան ո՞ւմն է՝ ազգիս ապագան: Երկրում ստեղծված արհեստական բուրժուազիայի առկայությունը մի կողմ է նետել սովորական հայի՝ ազատ, անկաշկանդ, պարզ և շիտակ խոսքը: ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ, որը մշտապես փարոս և ուղեցույց պետք է ծառայի բոլորիս, հանդես է գալիս տոնական օրերին կամ... Իսկ գերիշխողն ապազգային մտածելակերպն է, որը դարձել է անժխտելի փաստ: Կենտրոնացնելով ազգային ունեցվածքը չնչին տոկոսի ձեռքին (համակարգն է), ունենալով մեծամասամբ չքավոր կամ աղքատ խավ՝ դոփում ենք տեղում և դոփելու ենք՝ չգիտենալով մեր նպատակը: Էս ո՞ւր ենք գնում և ի՞նչ ենք ուզում: Այդ դեպքում ո՞րն է մեր նպատակը... Մասնավորեցնել ամբողջ երկիրը՝ հրաժարվելով ամբողջովին պետական միավորից, սա՞ է մեր բաղձանքը (ունենալ ընդամենը հայ ոստիկան կամ զինվոր, հայկական համազգեստով), թե՞ ստեղծել մի համակարգ՝ երկիր, որը կծառայի հային՝ ակադեմիկից մինչև գյուղացի: Ազգային սոցիալիզմն է մեր երկրի, մեր ժողովրդի ապագան: Երկրում ժողովրդի ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ պետք լինի ԳԵՐԻՇԽՈՂ, այլ ոչ թե միայն պարտավորությունները: Չկամենանք այսպիսի հայրենիք, այլ ունենանք ՀԱՅԻՆ վայել մարդավարի երկիր, իսկ երբ դա լինի, որին ես հավատում եմ, կլինի հոգևոր ՀԱՅԱՍՏԱՆԸ, ամուր կլինի մեր հայրենիքը, որի համար մեր ժողովուրդը թափել և թափում է այսօր իր արյունը... Սա է հրամայականը, թե չէ էս ո՞ւր ենք գնում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել