Տեսնես որևէ մեկին կմտահոգի՞ այն փաստը, որ Վանաձորի Սայաթ-Նովայի անվան քաղաքային զբոսայգում ծառեր են հատվում: Տեղյա՞կ է որևէ մեկը, թե ով և ինչ նպատակով է դա արել, կենթակվի՞ արդյոք որևէ մեկը պատասխանատվության: Իրավապահներ, համայնքի ավագանի, պատգամավորներ..... Դուք այս մեռնող քաղաքի վերջնական մահն ե՞ք ուզում: Անտառում հատված մեկ ծառի համար քրեական պատասխանատվության են ենթարկվում, բանտ են նստում, բա քաղաքի կենտրոնում հատված ծառի համար ո՞վ է պատասխան տալու:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել