Ովքեր ապրել են խորհրդային տարիներին, ուրեմն կհիշեն, որ մայիսի մեկը մի տեսակ ազդարարում էր մոտալուտ ամառը։ Դա հիանալի օր էր Հաղթանակի այգի գնալու ու կարուսել նստելու համար, հիանալի օր էր ընտանիքով անցակցնելու, երևանյան սրճարաններում պաղպաղակ ուտելու ու սուրճ խմելու համար։ Հիշում եք երևի մետաղյա մեկ ոտքի վրա պաղպաղակի ամանները, որ սառչում էին հենց պաղպաղակի սառնությունից։ Հետո, որ ավելի մեծացանք, պիոներական վզկապներով անպայման պիտի շքերթի մասնակցեինք կամ որևէ միջոցառման, որի վերջում, միևնույնն է, պաղպաղակն էր ու կարուսելը։ Համալսարանում արդեն 1988-ն էր, Սումգայիթ էր եղել, սիրտ չկար տոների... Ու հետո երկրաշարժ ու պատերազմ պիտի լիներ...
Հայ ժողովուրդն աշխատավոր է, ու արժի մի օր տոնել աշխատավորի օրը կամ ինչպես այս տոնի ակունքներում էր՝ պայքարել աշխատավորի իրավունքների համար։ Շնորհավոր... Ով աշխատանք ունի, ով ցանկություն ունի աշխատելու, ով աշխատանք է փնտրում, ում համար կարևոր է իր աշխատանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել