Մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի դստեր` Սեդա Գասպարյանի հետ աշխատում ենք մի ծավալուն գրքի վրա, որը, անհամեստորեն ասած, բավական հետաքրիր է ստացվում: Գրքում ի մի են բերվում առավել բնորոշ հատվածներ Գոհար Գասպարյանի մասին հազարավոր քննախոսություններից, կարծիքներից, գնահատականներից, աշխարհահռչակ երգչուհու հարցազրույցներից, մամուլի ասուլիսների մասին հրապարակումներից, ինչպես նաև Գոհար Գասպարյանի հեղինակային հոդվածներից: Հատկապես հարցազրույցներն ու հեղինակային հոդվածները յուրօրինակ ուսուցանող արժեք ունեն` մտածելու, խորհելու տեղիք տվող` թե արվեստի, թե մարդկային որակների ու հարաբերությունների, թե հայրենիքի ու պետության մասին: 
Հույս ունենք գիրքն ընթերցողին հասցնել հունիս-հուլիսի ընթացքում:
Հ.Գ.-Հեղինակային միջամտություններ չեն արվելու, ձեր խոնարհ ծառան ընդամենը կազմող է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել