Յուրաքանչյուր կենդանի շրջակա միջավայրում իր ուրույն տեղն ունի։ Լեռնային այծերը նախընտրել են դրա էքստրեմալ տեսակը։ Նրանք անվախ են, ճկուն, զգուշավոր և բավական դիմացկուն։ Շնորհիվ հատուկ ձևավորված սմբակների` այս կենդանիներն ի վիճակի են կանգնել նույնիսկ ամենափոքր թեքությունների վրա և վայր չընկնել։ Լեռներում նրանք չեն վախենում ոչ մի գիշատչից։ Սնվում են բուսականությամբ, շատ են սիրում հանքային նստվածքները։ Նրանց կարելի է հանդիպել ծովի մակարդակից 5-6 կմ բարձրությունների վրա, մարդու համար գրեթե անհասանելի լեռներում, ջրամբարների պատերին։

3434968_20121812131914 (580x435, 21Kb)

Իսկ այս այծերին բնությունն է ստիպել բարձրանալ ծառի վրա։ Սա Մարրոկոն է, որտեղ բուսականությունը գրեթե իսպառ բացակայում է, և կենդանիները ստիպված են ծառի ճյուղերով ու տերևներով սնվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել