Tert.am–ը գրում է.

Ռուսաստանում ազատազրկել են երիտասարդ կանանց, ովքեր էրոտիկ պար են կատարել Երկրորդ համաշխարհայինի հուշարձանի ֆոնին:

Telegraph-ի փոխանցմամբ` էրոտիկ պարի միջադեպը տեղի է ունեցել Նովորոսիյսկի Մալայա Զեմլյա խորհրդային շրջանի հուշարձանի մոտ: Պարի բոլոր մասնակիցները ազատազրկվել են.  19-ամյա Մարգարիտան` 15 օրով, իսկ 24-ամյա Յանան և 26-ամյա Եկատերինան` 10-ական օրով:

Նրանք մեղավոր են ճանաչվել «մանր խուլիգանության» համար: Եռյակը իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել համացանցում պարի տեսագրության տարածումից հետո: Նրանք պարել էին ճամայկացի երաժիշտ Աիդոնիայի «F**k You Tonite» երգի ներքո: Տեսանյութում հայտնված անչափահասները տուգանվել են:

Սա տեղի է ունենում Ռուսաստանում մայիսյան հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունների ֆոնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել