Tert.am–ը գրում է.
Ռուսաստանում ազատազրկել են երիտասարդ կանանց, ովքեր էրոտիկ պար են կատարել Երկրորդ համաշխարհայինի հուշարձանի ֆոնին:
Telegraph-ի փոխանցմամբ` էրոտիկ պարի միջադեպը տեղի է ունեցել Նովորոսիյսկի Մալայա Զեմլյա խորհրդային շրջանի հուշարձանի մոտ: Պարի բոլոր մասնակիցները ազատազրկվել են. 19-ամյա Մարգարիտան` 15 օրով, իսկ 24-ամյա Յանան և 26-ամյա Եկատերինան` 10-ական օրով:
Նրանք մեղավոր են ճանաչվել «մանր խուլիգանության» համար: Եռյակը իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել համացանցում պարի տեսագրության տարածումից հետո: Նրանք պարել էին ճամայկացի երաժիշտ Աիդոնիայի «F**k You Tonite» երգի ներքո: Տեսանյութում հայտնված անչափահասները տուգանվել են:
Սա տեղի է ունենում Ռուսաստանում մայիսյան հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունների ֆոնին: