1. Դուք նախանձում եք այլ մարդկանց։ Թույլ մի՛ տվեք, որ նախանձը կամ խանդը կառավարեն Ձեզ։ Հավատացեք՝ այս պահվածքի մեջ ոչ մի լավ կամ գրավիչ բան չկա։ Այդ իսկ պատճառով դադարեք Ձեր անցած ճանապարհն ուրիշ մարդկանց անցած ճանապարհների հետ համեմատել։ Ձեր ճանապարհը Ձեր և Ձեր մրցակիցների համար մարաթոնյան վազքի ճանապարհ չէ։ Ձեր միակ մրցակիցը Դուք եք։ Ինքներդ Ձեզ հետ մրցակելով՝ պետք է փորձեք ավելի լավը դառնալ, քան երեկ։

2. Դուք ամեն ինչ Ձեր սրտին մոտ եք ընդունում։ Երբ մարդիկ սկսում են կարծել, որ այն ամենը, ինչ կատարվում է, ուղղված է իրենց վիրավորելու, նվաստացնելու, նրանք ուղղակի անտանելի են դառնում։ Ճշմարտությունն այն է, որ մարդկանց ասածի մեծամասնությունը ոչ թե մեզ, այլ իրենց է վերաբերում։ Մարդկանց՝ Ձեր նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է իրենց հոգական ցավերով և փորձով։ Եվ եթե մարդիկ Ձեզ հրաշալի անձնավորություն են համարում և հակառակը, ապա այս կարծիքը մեծամասամբ կախված է նրանց հոգում թաքնված առեղծվածներից։ Ոչ, ես չեմ ասում, որ բոլորս պետք է ինքնասիրահարված էգոիստներ դառնանք, ովքեր արհամարհում են այն ամենը, ինչ նրանց ասում են։ Մենք պարզապես կարող ենք ազատվել մեր ապրած հիասթափությունների, ցավի և տխրության մեծամասնությունից։ Երբեմն օգտակար է լինում ուրիշ մարդկանց կարծիքն անտեսել և հիմնվել Ձեր սեփական կարծիքի և ինտուիցիայի վրա։

3. Դուք միշտ Ձեզ պահում եք զոհի պես։ Այո-այո, ամենատհաճ պահվածքը դիմացինի գութը շարժելու համար անընդհատ բողոքելն է։ Ձեր՝ զոհ լինելուն հավատալը թունավորում է Ձեր կյանքը, և Դուք չեք կարողանում առաջ շարժվել։ Երբ մենք դադարում ենք բողոքել և զոհի կերպարում հանդես գալ, մենք սկսում ենք գիտակցել, որ մենք շատ ավելի հզոր ենք, քան կարծում ենք։

4. Դուք Ձեր ներսում կուտակում եք ցավը և կորուստը։ Կյանքի ամենադժվար օրենքը բաց թողնել սովորելն է։ Դա կարող է լինել մեղքի զգացում, զայրույթ, սեր կամ կորուստներ։ Փոփոխությունները հեշտ չեն մտնում մեր կյանք. Դուք պայքարում եք ինքներդ Ձեր դեմ, որպեսզի բաց թողնեք այն ամենը, ինչը սովորել եք։ Դուք պետք է հոգեպես ազատվեք անցյալի ցավից։ Իրոք, Ձեր մտքերի ուղղությունը փոխելն այնքան էլ հեշտ չէ, սակայն Ձեր ներդրած ջանքերը վերջիվերջո իրենց կարդարացնեն։

5. Դուք անընդհատ բացասական մտքեր եք արտահայտում։ Դժվար է գտնվել այն մարդկանց կողքին, ովքեր անընդհատ բացասական ուղղությամբ են մտածում։ Միայն պատկերացրեք՝ որքան դժվար է անդադար լսել նրանց բողոքները, այն մասին, թե ինչ է կատարվել կամ ինչ կկատարվի իրենց կյանքում, և կյանքն ինչքան անարդար է նրանց նկատմամբ։ Այս տեսակի մարդիկ պարզապես չեն կարողանում կյանքի լուսավոր անկյունները տեսնել և կյանքից դրական դասեր քաղել։ Հոռետեսությունն ընդհանուր առմամբ տանելի է, սակայն ամբողջ օրը վատ բաների մասին մտածելը և խոսելն այլ երևույթ է։ Շրջակա միջավայրում միայն բացասական երևույթներ նկատելը շատ վատ է։ Այդպիսի աշխարհայացքը ոչ միայն պետք է փոխել, այլ այն ՊԱՐՏԱԴԻՐ է փոխել։

6. Դուք Ձեր զգացմունքները չեք կարողանում կառավարել։ Ձեր զգացմունքները կառավարելու անկարողությունը Ձեր շրջապատող մարդկանց կյանքը թունավորելու լավ միջոց է։ Մենք բոլորս գիտենք այնպիսի մարդկանց, ովքեր կյանքի ամեն խոչընդոտ հանդիպելիս զայրույթից և արցունքներից «պայթում» են։ Եթե Դուք գիտակցում եք, որ չափից դուրս զգացմունքային եք և անընդհատ կորցնում եք ինքնատիրապետումը, հնարավոր է՝ պետք է Ձեր ներսում կուտակված զայրույթի արմատները գտնել և վերացնել։ Երբեմն ներսում ավելի շատ բան կա թաքնված, որն արտաքինից չի երևում։ Անկախ հեռանկարները և մասնագիտական օգնությունը կարող են հրաշքներ գործել։

7. Մենք միշտ պատրաստ ենք մեր տեսանկյունից այլ մարդկանց քննադատել։ Չպետք է մարդու մասին կարծիք կազմել նրանով, ինչը մենք տեսնում ենք արտաքինից։ Հիշեք՝ Դուք միայն տեսնում եք այն, ինչ շրջապատի մարդիկ են թույլ տալիս տեսնել, և պարտադիր չէ, որ նրանք իրենց ներքին ապրումները և ցավը ցույց տան։ Ցավոք, շատ դեպքերում, երբ որևէ մեկը մեզ ցավ է պատճառում, դա տեղի է ունենում, քանի որ այդ մարդուն անցյալում ցավ են պատճառել։ Նրանց տառապանքը «թափվում» է Ձեզ վրա, սակայն արդյո՞ք նրանք դրա համար մեղավոր են։ Չպետք է նրանց պատժել, ծիծաղի առարկա դարձնել։ Պետք է նրանց օգնել։ Եթե Դուք չեք կարող օգնել, պարզապես մի կողմ քաշվեք։

8. Դուք դաժան կամ էլ կարեկցանքի զգացումից զուրկ եք։ Մենք ամեն օր հանդիպում ենք այս երևույթին համացանցում կամ նորությունների ալիքներում։ Մենք տեսնում ենք՝ ինչպես են մարդիկ միմյանց վիրավորում և ցավեցնում, քանի որ նրանք պարզապես կարող են։ Նրանք վախկոտի պես համացանցում իրենց անանուն էջերի օգնությամբ փորձում են ինքնահաստատվել։ Դաժանություն, խորամանկություն և մարդկանց վնասելու ինքնակամ որոշում՝ սա «թունավոր» պահվածք է, որը վնասում է ոչ միայն շրջապատի մարդկանց, այլ նաև Ձեզ։ Եթե գիտակցեք, որ դիմացինին ցեխի մեջ եք գցում միայն այն պատճառով, որ ցանկանում եք, ապա կանգ առեք։ Ուսումնասիրեք Ձեր հոգին, փորձեք այնտեղ կարեկցանքի զգացում գտնել և հասկանալ, որ ուրիշները նույնպես ցավ են զգում։

9. Դուք Ձեր իրական դեմքը դիմակի տակ եք պահում։ Ինչպե՞ս կարող են մարդիկ իմանալ՝ ինչպիսին եք իրականում, եթե Դուք նույնիսկ ինքներդ Ձեզնից եք փախչում։ Ձեր կյանքը թունավորվում է, եթե Ձեր իսկական «ես»-ի փոխարեն սկսում է հանդես գալ Ձեր կեղծ «ես»-ը։ Այդ իսկ պատճառով հիշեք՝ անկախ տարիքից, ռասայից, սեռից կամ սեռական կողմնորոշումից, բոլոր արտաքին «զարդարանքներից», մենք բոլորս մաքուր և լավն ենք։ Մենք բոլորս լավն ենք։ Մեզնից յուրաքանչյուրն ունի իր նպատակները։ Եվ այն, որ Դուք այլ մարդկանցից տարբերվում եք, հրաշալի է։ Երջանիկ եղեք, որ Դուք ուրիշ եք, որ Դուք փոքր-ինչ տարօրինակ եք և ամբոխից հետ եք կանգնած։ Հետևաբար՝ եղեք այնպիսին, ինչպիսին կաք։ Մի՛ ժխտեք Ձեր անհատականությունը, ավելի լավ է զարգացեք։

10. Դուք տառապում եք անհագ պերֆեկցիոնիզմով։ Այո, մարդիկ հակված են ձգտել անհասու իդեալներին։ Մենք բոլորս այդպես ենք վարվում իդեալական տուն, աշխատանք, ընկեր կամ «երկրորդ կես» փնտրելու ժամանակ։ Սակայն կա մի հատ «բայց»՝ անհատը չի կարող հասնել կատարելության։ Կյանքն անընդհատ զարգացող և փոփոխվող ճանապարհորդություն է։ Այն, ինչն այսօր իդեալական է, կարող է վաղն այդպիսին չթվալ՝ իդեալական տունը, աշխատանքը, ընկերը կամ «երկրորդ կեսը» կարող են այդքան էլ իդեալական չլինել։ Այդ իսկ պատճառով հասկացեք՝ երբ պետք է պերֆեկցիոնիզմը գրողի ծոցը ուղարկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել