Tert.am-ը գրում է.

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ-ում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկեց, որ մինչև 2014թ-ի դեկտեմբերի 31-ը ծառայությունից խուսափողները, ում տարիքն անցել է 27-ը, ազատվեն քրեական հետապնդումից:

«Առաջարկվում է, որ մինչև 2014թ-ի դեկտեմբերի 31-ը ծառայությունից խուսափողները, ում տարիքն անցել է 27-ը, ազատվեն քրեական հետապնդումից, տույժ ու տուգանքները մուծեն, ու խնդիրը կկարգավորվի»,-ասաց Հակոբյանը:

Նշենք, որ առաջարկվում է օրենքում դեկտեմբերի 31 բառերը փոխարինել 2014 թվականի դեկտեմբերի 31-ով:

Նա նշեց, որ սփյուռքում գտնվող քաղաքացիները չեն կարողանում Հայաստան գալ այն պատճառով, որ օրինակ վաղ տարիքում են հեռացել այստեղից և չեն ծառայել:

Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ նախորդ տարի մոտ 958 մարդ է եկել, պետբյուջե է մուտք եղել հինգ հարյուր միլիոնի դրամի չափ գումար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել