Մեղմ խառնվեմ ինքս ինձ կորցնեմ ,այս տանջող խավարում ,մեղմ ննջեցնեմ երազներս կորած ,ու նրանց տեսնեմ հեռու շատ հեռվում .աստղերի նման փայլում են նրանք ,հեռու շատ հեռվում լույս են միշտ տալիս ,ա՜խ իմ երազները երբեք տուն չեն դառնում ,երբեք չեն գալիս նրանք ետ նորից :
Մեղմ գինոտվեմ ,մեղմ շոյվեմ այս խավարում ,մեկ անտեսվեմ ինքս իմ կողմից ,ու էլ չշնչեմ ինքս ինձանով,ուզու՛մ եմ այսօր տրվել խավարին ,տրվել նրա մեղմ հայացքին ,ու ես էլ խավարվեմ ,մոռացվեմ ամենիք ու ամենի կողմից ,հոգնած երեսս սևացնեմ մթում ,ա՜խ կորցնեմ հետքերս կյանքում ,նստեմ մի քարին անվերջ օրորվեմ ,քամուց օրորովեմ,ու հեռվում տեսնեմ երազներս լուռ ,Միայն թե ես էլ միքիչ հարբենամ ,ես էլ կյանքում արթուն երազեմ :
Կյանքս բաժակ է լցված մի գինով,ցավոտ է ինչ արա՛ծ գինիս կարմիր ,ցավերից քամված մի արցունք դարձած նա հարբել է,ու գինի դարձել ,հարբեցրել կյանքս ,լցրել հոգիս ,ա՜խ այդ գինուց ես հարբել ու գլորվել ինքս իմ ներսում :
Վերջ ,այդ վերջ բառից` մեղմ օրորվում եմ ,անվերջ մթագնում ,այդ վերջ բառից անվերջ մրսում եմ ,ու անվերջ տանջվում ,ա՜խ այդ բառից ես մահու չափ տանջվում եմ ,բայց չեմ մահանում :

Իսկ ինչո՞ւ ,միթ՞ե այդ հարցից նույնպես տանջվում եմ ու անվերջ խուսափում ,մարդի՛կ աներես ու անսիրտ մարդիկ ,ձեզ երես եմ բերել ու մի մեծ սիրտ ,սակայ՛ն դուք այնքան եսասեր եք ու սատանա ,որ բերածս սիրտը կերելք,իրար հերթ չտալով անվերջ հոշոտել :
Վեր՛ջ նորից այս բառը ,այս բառից ինչքան խուսփում ,ինչքան էլ հեռանում եմ ,մե՛կ է այս բառը իր իսկ վերջն է գծում սրտումս ,ա՜խ Տեր Աստված ես էլ չեմ սիրում ,ես ատել եմ ուզում ,ես սիրել էլ չեմ կամենում : Դե աս՛ա ինքդ ,աս՛ա այ Աստված ինչո՞ւ եմ անվերջ կորստից մեռնում ,սակայն շունչս դեռ չի ավարտվում ,ապրում եմ մի բանել կորցնում ,սպասում եմ անվերջ ու անվերջ տանջվում :
Հոգիս սեղմվում է կրծքիս ցավից ,տատանվում է խեղճ ու կրակ շունչը իմ ,մեղմ մոլորվում փնտրում մի շուրթ,մեկ ետ դառնում ու նոր շունչ քաշում ,ա՜խ իմ այդ շունչը նորից է մեռնում ,երբ ցավաց հոգուցս դուրս է նա ելնում :

Շնչում եմ սակայն ինքս չգիտեմ թե ինչի համար ,կուրստ ես տալիս ,ա՜խ այդ կորստից հետ ինձ էլ կորցրա ,ինչուե՞ս անվերջ դու ինձ տանջում ,երբ ես մեղավոր չեմ ,որ սիրել եմ ուզում ,դե հիմա ասե՛մ ,ասե՛մ Աստված ես էլ սիրել չեմ կամենում ,տու՛ր ինձ քար ,այդ քարի մեջ անվերջ ատելություն ,որ իմ հոգնած սերս փշրեմ քարին ,ու պարզ իմ հոգով հարբենամ ,այս անգամ ո՛չ թե թաց ու մաքուր սիրուց ,այլ ատելությունից ,հարբեմ ու ատեմ սրան կամ նրան ,քարանամ նորից ,դատարկված հոգիս լցնեմ ,որ դատարկ ոտքով ես այլևս չքայլեմ :
Մեղմ բացում եմ  սիրտիս դուռը ,մեղմ օորովում սիրու ցավից ,ես այս անգամ անդիմակ եմ ,ես հոգնել եմ դիմակներից :

Գցում եմ երսես մաքուր ,գցում եմ ձեր իսկ առաջ ,ահ՛ա մարդիկ դուք սա եք ուզում ,դե խնդրեմ տեսե՛ք ,ես ել եմ մարդ,անվերջ ուզում եք որ ձեր ցավնել տանեմ ,ա՜խ անսիրտներ ես էլ եմ ցավում ,ավելին կասեմ մեջքս ջարդված է իսկ դուք ձեր ցավը անվերջ ու անվերջ բեռնումեք մեջկիս ու դեռ պահանջում որ դարման լինեմ ,ես ձեզ սիրտեմ բերել այլ ո՛չ թե խիղճ ,վերցրե՛ք լափեք ,հետո էլ ասե՛ք սա դեռ քիչ էր ,ա՜խ այս աշխարհի ,ինչքա՞ն ագահ են մարդիկ այս բազում ,մեկը աներես ,մեկը երեսավոր ,մեկը այն ,իսկ միուսը այն ,իսկ ին՞չ եմ ես ,ես մարդեմ ,բայց ոչ աներես ,եթե ձեզ չսիրեմ մարդիկ, դուք մ՛ի զարմացեք,եթե ձեր հանդեպ մեծամիտ լինեմ դրանից դուք անվերջ երջանկացեք,քանզի ատում եմ ձեզ ու հենց այնպես,ինչպես դուք եք անվերջ ցավ տալիս ,ու հետնել հենց այնպես :
_____________________________________________________________________________

Խավրին հառնեմ հոգիս հոգնած ,մի պահ լճանամ ,հետո ցամաքեմ ,չորանամ գնամ ,իսկ մի գեղեցիկ անձրև քո տեսքով կիջնի ,մեղմ կթափվի իմ չորացած հոգուն ,ու մեղմ կծովացնի իմ հիվանդ հոգին ,ա՜խ սիրելիս տեսնու՞մ ես դու ,պարզ նայի՛ր կյանքին ,վերևից միշտել կատրյալ է ամեն բան դրված,սակայն բայցեր կան անվերջ, ու անվերջ շարված:
Բայց այսօր հանդարտվում եմ վառվող ծովի նման ,ալեկոծվելուց դառնացած հոգիս ,նորից խորտակվում է ,մեղմ խեխդվում նորից ,խավարում այս մեծ,կուրացած աչքերս փակ արած կորում եմ ,կորում ու կորցնում տեսքս անտեսք,ես էլ չե՛մ լինի միջև առավոտ ,առավոտին մի զովի նման սառը կփչեմ արթնացող քո աչքերին ,ու մեղմ կհամբուրեմ շուրթերդ ծարավ ,մեղմ ջուր կբերեմ հիվանդ իմ ծովից ,կջրեմ տանջված ,ա՜խ քո տանջված շուրթերդ նորից ,միայն թե այս գիշերը կորսուստս անմեռ գրկում է նորից ծանրացած հոգիս ,ա՜խ այս` նորից բառից էլ եմ ես անվերջ հոգնել ,հոգնել եմ անվերջ, անվերջ բառերից ,որ սկսվում են ու չեն ավարտվում ,ես կիջնեմ ինչպես չքնաղ մի երազ ,ա՜խ սիրելիս կիջնեմ քո քնի մեղմ աչքերում ,ու անվերջ կփարվեմ ,մեղմ կհանդատրվեմ ու կտաքանամ ,չզարթնե՛ս հանակարծ ,մն՛ա միջ առավոտ ,ծարաված հոգիս դնեմ մարմնիդ ու մեղմացնեմ ծարավդ ,միայն թե քն՛իր ,քնի՛ր իմ քնքուշ ,միջև առավոտ քնիր դու մեղմ ,չզարթնե՛ս հանկարծ ,թե չէ կորստիս ցավը նորից կգրկի ,ա՜խ դու իմ կորած երազս,քեզ արթուն անգամ ինչքան երազեմ ,մեկ է անմեռ ես ,ինչպես մի գիշեր ,թող մոլորվեմ ,մոլորվեմ ,աչքերս կուրացած ես փակեմ ու քայլեմ ,քայլեմ քո անհաս ճանապարհով,մոլորվեմ մթում ,մոլորվեմ կյանքում ,գուց՞ե քեզ կուրացած ես գտնեմ ,գուցե քո տեսքին ես կուրորեն հասնեմ ,երազդ դառնամ դա եմ ես ուզում ,հավերժանալ քո գիշերում ,ու հավերժ պատվել քո մեղմ քնով,թո՛ղ սիրելիս ,թո՛ղ որ մոլորվեմ քո հիվանդ հոգում :

Այսօր արդեն առավոտ է մեղմ ,ես իջել եմ հեռու խավարից ,անտեսք տեսքով քեզ եմ համբուրել,մեղմ եմ համբուրել ու անկատ որ իմ համբուրից երբեք չցավես :  Այսօր հոգնած եմ ,հգանած մի հոգով,այսօր անտեսք  դատարկ եմ ես ,միայն մրսում է իմ մերկ հոգին ,այդ դառը կյանքի ,այս դառը ցրտից :
Առվոտ է մեղմ արդեն իջել ,ես քեզ անկատ համբուր եմ տվել ,մեղմ համբուրել քո հիվանդ շուրթը ,մեղմ թացացրել քո անապատը :
__________________________________________________________________________

Ո՞ւր ,որտե՞ղ ,ինչո՞ւ ,նորից հարցեր ,աղաղված հարցրեը որորնք հնչում են քո հիվանդ հոգուց ,ես չեմ գնում ,ես մնում եմ ,ես մնում եմ քանզի տեղ չունեմ ,ա՜խ սիրելիս թո՛ղ որ քո հոգու ես հավետ ապրեմ ,որ ոչ փախչեմ ,որ ոչ մեռնեմ ,քո հոգու բույրով ես անվերջ շնչեմ :
Ինքս ինձ հարցնեմ` ինչ՞ի համար ,ու հոգնած ձայնով մեղմ պատասխանեմ , բայց այդ պատասխանը կլռի մեղմ ,կլռի ու մենության գրկում կմնա դատարկ ,ես չեմ կարող ոչինչ պատասխանել ,ես էլ ոչինչ չգիտեմ :

Մեկ համբյուր ,մեղմ համբուրի դու իմ հոգնած շուրթերը ,մեղմ հետքդ թո՛ղ ,մեղմ ախ այդ մեղմ բառից նույնպես հոգնել եմ ,այդ բառից ես անվերջ ցավել եմ ,նույնել ա՜խ բառից,այնքան եմ ասել ինքս իմ կյանքում ,որ երբ ցավում է իմ հիվանդ հոգին, ա՜խ ասելիս միքիչ մեղամացնում է ,ու դարմնան լինում մռմռացող իմ սրտում :

Բայց լուռ է ամեն բան ,առավոտն անգամ լռում է, սգում եմ այսօր ,կորուստը նորից իմ դոռն է թակել ,կորուստը նորից ինձ ընկեր է դարձել,դատրկել հոգիս ու անվերջ քարացրել :
Կյանքը կանգառ չունի ,ա՜խ հոգնել եմ անվերջ ճանապարհներից ,երան՜ի թե կույր լինեի ,երան՜ի թե խուլ լինեի ,անվերջ կորեի ,չզգայի ,չզգայի ոչինչ ,միայն անվերջ կորեի :
Բայց կյանքի ցավը բացել է աչքս, բացել է ու արթուն թողել,անվերջ տեսնում եմ ու չեմ կուրանում, անվերջ զգում եմ ու էլ չեմ մեռնում :

Մեկ համբյուր տվեց խավարը ,սակայն ապտակով,խավարի մեջ գտա նոր կորուստ ,մի պահ կանգ առա ու փորցեցի ինձ կորցնել,սակայն հոգիս այնքան է ման եկել այս կյանքի ճանապրայներին ,որ անգիր գիտի թե ուղին որտեղ է սկսվում ու որտեղ ավարտվում :
Հգոնել եմ, ինքս ինձանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել