Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը  համաշխարհային կազմակերպության անվտանգության խորհրդին կոչ է արել արգելել զենքի մատակարարումը Սիրիա և «նպատակային պատժամիջոցներ» սահմանել նրանց նկատմամբ, ովքեր կխախտեն միջազգային մարդասիրական իրավունքը:

«Կոչ եմ անում Անվտանգության խորհրդին՝ զենքի էմբարգո, ինչպես նաև՝ նպատակային պատժամիջոցներ սահմանել  միջազգային մարդասիրական իրավունքի խախտման և մարդասիրական  պարտավորությունների չկատարման  համար», - ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը` այս մասին Վալերի Ամոսը հայտարարել է ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել