Tert.am-ը գրում է.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը համաշխարհային կազմակերպության անվտանգության խորհրդին կոչ է արել արգելել զենքի մատակարարումը Սիրիա և «նպատակային պատժամիջոցներ» սահմանել նրանց նկատմամբ, ովքեր կխախտեն միջազգային մարդասիրական իրավունքը:
«Կոչ եմ անում Անվտանգության խորհրդին՝ զենքի էմբարգո, ինչպես նաև՝ նպատակային պատժամիջոցներ սահմանել միջազգային մարդասիրական իրավունքի խախտման և մարդասիրական պարտավորությունների չկատարման համար», - ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը` այս մասին Վալերի Ամոսը հայտարարել է ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում: