Մի քանի օր շարունակ ուշադիր հետևում եմ սոցիալական ցանցերի գրառումներին, երեկ Հանրապետության հրապարակում հորդառատ անձրևի ներքո կայացած համերգին, այսօր Ծիծեռնակաբերդ բարձրացողներին, հատկապես երիտասարդներին ու... Չգիտեմ` որ օրից, որ ժամից, որ պահից սկսյալ, բայց մեր հասարակության, մասնավորաբար մեր երիտասարդության մտածողության, վարքի, վերաբերմունքի մեջ ինչ-որ բան է փոխվել կամ փոխվում: Ավելի շատ եմ տեսնում հայացքներ ու տեսակետներ, որ հաստատում են առավել հպարտությունը հայ լինելու համար, առավել խորքայնությունն անցյալը հիշելու առումով, պահանջատեր լինելու, հիշատակ հարգելու տեսակետից, բայց և առավել հաստատակամությունը` ապրելու, հաղթելու, զորանալու և զորացնելու... Գուցե տարիներ ենք կորցրել մտածողության այս հիմքերը վաղուց սերմանելու առումով, բայց հիմա, իմ կարծիքով, իմ զգացածով, նաև այս տեսակետից շրջադարձային կարող են լինել թե մեր երկրում տեղի ունեցող, թե Ցեղասպանության ճանաչման աշխարհաքաղաքական գործընթացները: Սա կարևոր հանգրվան է գաղափարական հաստատուն արժեքների, մտածողության հեղափոխության, ազգային ու համամարդկային արժեհամակարգերի արմատավորման տեսակետից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել