Նշանավոր շոումեն Միխայիլ Գալուստյանը թվիթերյան իր էջում գրում է. 

Հայաստանի վերքերը

Եվ տաք անապատի միջով, ինչպես դժոխք, անդունդն էին գնում նրանք՝ իրենց երեխաներին ձեռքերում սեղմած: Եվ թուրքերը նրանց քշում էին հողից, հողից, որը համարում էին հայրենիքն իրենց: Եվ հեռանում էին մշուշի միջով հեռու եկեղեցիներից իրենց: Ճանապարհին նրանց շներն էին պատառոտում, ջարդում էին գլուխները նորածինների: Մեր անտարբեր աշխարհի առաջ ծաղկում էին Վերքերը Հայաստանի: Իսկ մե՞նք. զղջման ոչ մի կաթիլ, սգի ոչ մի բառ, միայն ձևացում... Մենք հանցանք ենք գործում՝ չնկատելով Ցեղասպանությունը: Սակայն գիտեն քարերը Տրապիզոնի և հին տաճարներն Անիի, որ աշխարհում այս դատաստան կլինի: Պատասխան կտանք մեր մեղքերի համար, մեր կոպտության, անսրտության համար և ամբողջությամբ դավաճանության համար: Նրանք հեռացան գորշ հավերժության մեջ, իսկ մեզ սպասվում է մթությունն անիմանալի: Մեր անցյալին պետք է հայացք գցենք մտահոգված և բարեկամության, կարեկցանքի ձեռքը մենք մեկնենք այն ազգին: Եվ ֆրանսիական օրինակով՝ թող որ ուշ, բայց ոչ երբեք. ստիպել հարգել նրանց հիշատակն  ու հարություն տալ նրանց անուններին: Ու թող որ երկնքից նրանք տեսնեն՝ ինչպես է սգում աշխարհը զոհերի համար: Դեռ կոծկվում է հանցագործությունը, դեռ չի ճանաչվել Ցեղասպանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել