Tert.am-ը գրում է.

Որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը պետք է լինի երկկողմանի ճնշում` և՛ դրսից, և՛ ներսից: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց իսրայելցի պատմաբան, գիտնական, փորձագետ,  «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի զեկուցող  Յաիր Աուրոնը:

«Շատ կարևոր է, որ  բացի արտաքին ճնշումից,  Թուրքիայի  ներսում էլ ձևավորվի ինտելեկտուալների, մտավորականների հանրություն, որը կպատրաստի ժողովրդին և կստիպի ղեկավարությանը, որ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մնացած այն երկրներին, որոնք չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, նա ասաց առաջնահերթ Իսրայելը` իր երկիրը, պետք է այն ճանաչի: «Բոլոր երկրները պետք է ճանաչեն, ինչպես ճանաչել են Հոլոքոսթը»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել