Tert.am-ը գրում է.
Որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը պետք է լինի երկկողմանի ճնշում` և՛ դրսից, և՛ ներսից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իսրայելցի պատմաբան, գիտնական, փորձագետ, «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի զեկուցող Յաիր Աուրոնը:
«Շատ կարևոր է, որ բացի արտաքին ճնշումից, Թուրքիայի ներսում էլ ձևավորվի ինտելեկտուալների, մտավորականների հանրություն, որը կպատրաստի ժողովրդին և կստիպի ղեկավարությանը, որ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մնացած այն երկրներին, որոնք չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, նա ասաց առաջնահերթ Իսրայելը` իր երկիրը, պետք է այն ճանաչի: «Բոլոր երկրները պետք է ճանաչեն, ինչպես ճանաչել են Հոլոքոսթը»,- ասաց նա: