Անդունդն է գլորվում մեր «սիրելի» Թուրքիան: Սխալը սխալի ետևից: Էրդողանի նյարդերը տեղի են տալիս. նախ նա, լսելով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը՝ «20-րդ դարասկզբին հայ ժողովրդի հանդեպ իրագործած ոճիրը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է», ետ է կանչում Վատիկանում իր դեսպանին: Այնուհետև Էրդողանը սայթաքում է երկրորդ անգամ՝ ետ կանչելով Ավստրիայում գտնվող դեսպանին այն բանից հետո, երբ Ավստրիան հայտարարեց` Օսմանյան կայսրության կողմից 1915թ-ին կատարած ոճրագործությունը Ցեղասպանություն է: 
Միշտ չէ չարագործին հաջողվում քողարկել իր ոճրագործությունները: Հիմա որքան ուզում է թող բղավի, թող լծակներն աշխատացնի, բայց մարդիկ, պետությունները կույր չեն, նրանք տեսնում են Թուրքիայի տագնապը, որը նշանակում է՝ ԵՍ ՄԱՐԴԱՍՊԱՆ ԵՄ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել