Թուրքիան դիմում է կտրուկ քայլերի. նախ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի այցն ԱՄՆ ազդեց նախագահ Օբամայի դիրքորոշման վրա՝ Օսմանյան Կայսրության կողմից հայերի մասսայական սպանությունները չճանաչել որպես Ցեղասպանություն: Այնուհետև նույն Դավութօղլուն այս հարցի շուրջ հեռախոսազրույց է ունենում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ ջանում է Մերկերին համուզել, որ 1915թ. հայերի սպանությունների համար ցեղասպանություն եզրը կիրառելի չէ, քանի որ այն միայն 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին է սկսվել կիրառվել։ Այս ամենի հետ մեկտեղ արգելում է Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկի ինքնաթիռին անցել իր օդային տարածքով, քանի որ Միլորադ Դոդիկը պետք է ժամաներ Երևան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։ 
Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է անժխտելի փաստը` Թուրքիան մեղավոր է և չգիտակցված քայլերի շնորհիվ հաստատում է իր կատարած ոճրագործությունը: 
Իսկ Հայաստանին մնում է հանել պատյանում երկար մնացած սուրը, որը չօգտագործելու շնորհիվ ժանգոտվել է. ժամանակն է, որ այն փայլատակի մեր թշնամիների գլխին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել