Ուրախանում ենք, երբ տեղեկանում ենք այս կամ այն երկրի կողմից Եղեռնի փաստը ճանաչելու մասին ու սպասում, թե երբ է վերջապես Օբաման արտաբերելու Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը, կամ Ապրիլի 24-ին Պուտինը գալո՞ւ է Երևան, թե՞ ոչ: Չե՞ք կարծում, որ ինքնախաբեությամբ ենք զբաղված՝ փոխանակ պետություն սարքենք, ժողովրդին քաղաքացի դարձնենք, տնտեսություն հզորացնենք՝ արդյունաբերության վերականգնումով ու զարգացնելով: Իսկ դրա համար նոր համակարգ է պետք ստեղծել, քաղաքական և պետական կառավարման համակարգ: Իհարկե, շատերն են այս մասին ասում, բայց դրա հետ մեկտեղ պատրանքներից, կեղծ ակնկալիքներից չեն ձերբազատվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել