Tert.am-ը գրում է.

Կիտրոնը հաճախ է օգտագործվում  խոհանոցում և յուրհատուկ համ է հաղորդում ուտեստներին և հայտնի է առողջության, ինչպես նաև՝ գեղեցկության համար՝ իր օգտակար հատկանիշներով: Այն հայտնի է որպես ախտահանիչ  և սպիտակեցնող միջոց մաշկի և մազերի համար: Այս մասին գրում է makeyourlifehealthier.com-ը` ներկայացնելով կիտրոնի  6 կիրառություն  գեղեցկության համար:

1. Կիտրոնը խոնավեցնում է շրթունքները:

Քնելուց առաջ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ քսեք շուրթերին: Դա ապահովում է խոնավությունը:

2. Օգտագործեք կիտրոնը թևատակերի մաշկի համար:

Այն մաքրում է մաշկի վրա գոյացող սև բծերը և միևնույն ժամանակ՝ հանդիսանում է բնական դեզոդորանտ:

3.  Մաքրեք սև կետերը կիտրոնով:

Կիտրոնը խորապես մաքրում է մաշկը և նպաստում տոքսինների արտազատմանը: Կիտրոնի կտորը քսեք մաշկի վրա և թողեք 10 րոպե, որից հետո կարող եք լվացվել:

4. Կիտրոնը խնամում  է մաշկը:

Կարող եք ճզմել կիտրոնը և մի քանի կաթիլ հյութ ցողել դեմքի մաշկին քնելուց առաջ: Այն բարելավում է մաշկի տեսքն ու պայքարում ավելորդ յուղայնության դեմ:

5. Կիտրոնը` որպես եղունգների սպիտակեցուցիչ և ամրապնդիչ

Կիտրոնը հիանալի է եղունգների խնամքի համար, այն նպաստում է եղունգների ամրապնդմանը: Այն  կարելի է քսել եղունգներին 2 թեյի գդալ  ձիթապտղի  յուղի հետ խառնած վիճակում:

6. Բացացրեք մազերի գույնը կիտրոնի օգնությամբ:

Սա կիտրոնի առավել շատ օգտագործվող կիրառություններից մեկն է գեղեցկության ոլորտում: Եթե ցանկանում եք բացացնել մազերի գույնը և դրանց փայլ հաղորդել, կիտրոնի հյութ քսեք մազերին և պահեք արևի տակ: Լավ արդյունք ստանալու համար գործողությունը կրկնեք 7 օրը մեկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել