Հայ Առաքելական Եկեղեցին արդեն վաղուց որոշում է կայացրել Հայոց ցեղասպանության զոհերին սրբադասել:
Ես ինքս մասսամբ դեմ եմ այս նախաձեռնությանը, ինչո՞վ են սուրբ այդ մարդիկ, իրենց զենք կրելու անկարողականությա՞մբ, թե՞ չափազանց հնազանդությամբ: Ավելի լավ կլիներ, որ սրբադասեին Ֆիդայական շարժման ու Արցախյան ազատամարտի մասնակիցներին:
Իսկ եթե խոսքը վերաբերում է կոնկրետ Ցեղասպանության զոհերին, ապա սրբադասել պետք է ոչ թե բոլորին անխտիր, այլ նրանց, ովքեր զենքի դիմեցին, ովքեր բարձր դասեցին իրենց կյանքը և մեռան ֆիդայուն վայել:
Այո՛, սրբերը նրանք են, ովքեր զենքի են դիմել, իսկ նրանք, ովքեր կարող էին, բայց չարեցին, ուղղակի միամիտ զոհեր են:
Ինձ համար մեծագույն դժբախտություն է Հայոց ցեղասպանությունը, բայց մենք պետք է այնքան խելացի ու խորիմաստ լինենք, որ կարողանանք սրբերին չսրբերից տարբերել:

Հ.Գ Հարկավոր է թացն ու չորը տարբերել իրարից, մեզ համար երկուսն էլ կենսական նշանակություն ունեն, բայց դրանց իրար հետ շփոթելը կարող է ողբերգական լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել