Ստատուս մեկնաբանողների մասին....
Ուրեմն, համացանցում մեկնաբանողները լինում են մի քանի տեսակի (եթե այլ տեսակներ էլ գիտեք, ասեք` ես էլ իմանամ)`

1. Մունաթ մեկնաբաններ
Օգտատերեր, ովքեր իրենց պարտքն են համարում պարտադիր քոմմենթել ցանկացած մեկի գրածը` կենսաթոշակայինի նման պարտադիր էլ մունաթ գալով ու հեղինակի վրա մատ թափ տալով:
2. Վատաբանողներ
Կապ չունի` ինչ ա գրած, ինչի ա գրած, երբ ա գրած, ինչ ա ասվում էդ գրառման մեջ, վատաբանող տեսակի քոմմենթ անողները պարտադիր մի բան կգտնեն, որ հարամեն ամբողջ գրածդ:
3. Կարմիր գրիչներ
Սրանց համար կարևոր չի` նյութը հետաքրքիր ա, թե չէ, լավ բաներ կամ ուսուցանող ասված ա, թե չէ: Իրանք լեզվի տեսչությունից են, սկսում են ուղղագրական ու քերականական կանոնները հանել մեյդան ու «Գոնե ճիշտ գրեիր», «Առաջին հերթին ուղղագրությանդ հետևի, նոր քննադատի ուրիշներին»: Ինձ համար ուղղակի խնդալու են էս քոմմենթները: Նենց չի, որ մենք` համացանցի ճիճուներս, ովքեր նվազ են ձեր փառքի առջև, մայրենի լեզվին չենք տիրապետում: Կան թեմաներ, որ չես կարա խիստ գրական հայերենով գրես:
4. Սաղ ապուշություն ա…
Էս տեսակի համար ցանկացած նյութ ապուշություն ա, բայց էս տեսակ քոմմենթ անողը քո բլոգից ոտը դուս չի քցում ու սրբազան կերպով կարդում ա քո գրած ամեն տառը: Լսի, եթե գիտես, որ սաղ ապուշություն են գրում, մի կարդա… Կամ էլ դու մի բան գրի, քեզնից սովորենք էլի՝ ոնց ապուշություն չեն գրում…
5. Ինտելեկտուալներ
Սրանք էլ պարտադիր չէ, բայց պարտադրում են քեզ կիսագրական-կիսաանգրագիտական իրենց լղոզած ամբիցիաներն ու սկզբունքները կուլ տալ կամ էլ փաթաթում են վզիդ ու ասում, որ իրանց ուզածով գրես կամ էլ դու կյանքից բան չես կարա հասկանաս… Սրանք հիմնականում տղերքն են, որոնց համար աղջկա ասածն ասնավանի չի, դաժե ինտերնետում։ )))
6. Ցենզուրայից դուրս
Սրանք հիմնականում տղերք են, ովքեր էկրանից էն կողմ դինոզավր են, բայց իրական կյանքում` փիսո: Դե հլը փորձվի մեկը տղամարդկանց մասին մի հատ քննադատական գրառում անի, համայն հայոց չոբաններն իրենց մահակներով քեզ կքշեն ազերների մոտ… Ինչի տղամարդկանց մեջ վատերը չկա՞ն...
7. Հեղինակի վրա բոցեր անողներ
Հա, համաձայն եմ` շատ գրառումներ ու հոդվածներ հիմարություն են, հեղինակն էլ անմիջապես դեբիլի տպավորություն ա թողնում, բայց արժի մի քիչ զուսպ լինել ու հարգել իրա կարծիքը….
8. Նյութը չկարդացողներ
Սրանք երբեք նյութը մինչև վերջ ու հասկանալով չեն կարդում: Կարդալուց էլ չեն հասկանում կամ էլ ուղղակի մեջերից մի քանի նախադասություն են կարդում ու իրենց հեղինակավոր հիմարությունը հրապարակում քո գրածի տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել