Tert.am-ը գրում է.

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացված կառավարության նիստից հետո Ապրիլի 24-ի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, գրում է «Ակօս»-ը։

«Միտումնավոր և ցանկանալով ցեղասպանություն չենք իրականացրել»,- ասել է նա:

Թուրք պաշտոնյան նշել է, որ գուցե երկրների մի մասը դա որպես ցեղասպանություն է համարում, սակայն ՄԱԿ-ի չափորոշիչներով այդ ցավը որպես ցեղասպանություն բնութագրելը սխալ է:

«Որքանով տեղյակ եմ՝ 70-ից ավելի խորհրդարաններ ու տեղական ինքնակառավարման մարմիններ նման որոշումներ են կայացրել: Որոշ տեղերում գիտենք, թե ինչպես են ընդունվել դրանք»,-ասել է նա:

Առընչը պնդել է, թե տեղի ունեցածը ցեղասպանություն չի եղել. «Ինչպես որ մենք ենք Չանաքքալեի պատերազմի օրը նշում ամեն տարի, հայկական սփյուռքն էլ մտածելով, որ իրենց դեմ ցեղասպանություն է տեղի ունեցել, ամեն տարի ապրիլի 24-ին նշում է դա: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ապստամբողների դեմ գործողություններ են իրականացվել, և մենք գիտենք, որ ողբերգական դեպքեր են տեղի ունեցել: Բայց մենք ցեղասպանություն չենք իրականացրել: Ցեղասպան պետությունները հայտնի են, մենք վստահ ենք մեր վրա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել