Tert.am–ը գրում է.

Թայլանդի մաքսային ծառայությունը առգրավել է մաքսանենգ ճանապարհով  տեղափոխվող  փղոսկրի` երկրի պատմության մեջ խոշորագույն չափաքանակը` 6 մլն դոլար արժողությամբ:

Ինչպես հաղորդում է BBC-ն`լոբու կոնտեյներներում թաքցրած 4 տոննա փղոսկրը Կոնգոյից տարանցիկ ճանապարհով ուղարկվում էր Լաոս:  Ինչպես ենթադրվում է` այնտեղից փղոսկրը պետք է ուղարկվեր Չինաստան և Վիետնամ, իսկ մի մասն էլ գնորդ կունենար Թայլանդում:

Թայլանդում թույլատրվում է վարժեցված փղերի փղոսկրի վաճառքը, սակայն Թայլանդից ասիական երկրների շուկա տեղափողվող փղոսկրը այնտեղ հասցնում են մաքսանենգները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել