Tert.am–ը գրում է.
Թայլանդի մաքսային ծառայությունը առգրավել է մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող փղոսկրի` երկրի պատմության մեջ խոշորագույն չափաքանակը` 6 մլն դոլար արժողությամբ:
Ինչպես հաղորդում է BBC-ն`լոբու կոնտեյներներում թաքցրած 4 տոննա փղոսկրը Կոնգոյից տարանցիկ ճանապարհով ուղարկվում էր Լաոս: Ինչպես ենթադրվում է` այնտեղից փղոսկրը պետք է ուղարկվեր Չինաստան և Վիետնամ, իսկ մի մասն էլ գնորդ կունենար Թայլանդում:
Թայլանդում թույլատրվում է վարժեցված փղերի փղոսկրի վաճառքը, սակայն Թայլանդից ասիական երկրների շուկա տեղափողվող փղոսկրը այնտեղ հասցնում են մաքսանենգները: