Գերմանիայի կառավարության մամուլի խոսնակ Շտեֆեն Զայբերթը Բեռլինում հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունն ապրիլի 23-ին Բեռլինի մայր տաճարում 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի աղոթքի ժամանակ օգտագործելու է «ցեղասպանություն» բառը: Սա ձեռքբերում է, որին սպասել ենք բավականին երկար: Եթե Գերմանիայի պես հզոր երկիրն օգտագործի «Ցեղասպանություն» բառը, ապա կարելի է կանխորոշել, որ նրա օրինակին կհետևեն շատերը: Իսկ մենք չպետք է մոռանանք, որ Գերմանիան ընդունեց հրաների դեմ Հիտլերի կողմից կատարված անմարդկային գործողությունները: Գերմանիան ոչ միայն ընդունեց, այլև մինչ օրս փոխհատուցում է հրեաներին ինչպես իրավահաջորդ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Դաշնային կառավարությունն արդեն համաձայն են 1915թ. Հայոց ջարդերը ցեղասպանություն անվանել։ Մի՞թե իշխող կոալիցիան որոշել է հաշվի չառնել Թուրքիայի ճնշումը։ Մի՞թե սա մարտահրավեր է Թուրքիային, թե՞ արդարությունն է վերականգնվում: Կապրենք, կտեսնենք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել