Ցավալի է, բայց փաստ. թուրքական Գալիպոլիի միջոցառմանն մասնակցելու են ավելի շատ պետության ղեկավարներ, քան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Իսկ մեր ամբիցիոզ դիվանագետները շարունակելու են պնդել. «աշխարհն արդարության կողմնակից է, նա երես է թեքել Թուրքիայից»: Այնինչ աշխարհը երես է թեքում ոչ թե Թուրքիայից, այլ մեր ժողովրդի հետ կատարվածից: Չպետք է ուրախանալ մեկ-երկու կամ միգուցե հինգ պետության ղեղավարների գալու առթիվ, դա չափից քիչ է... Մենք կրկին հայտնվեցինք կոտրված տաշտակի առջև, պատմությունից դասեր չքաղած ազգս կրկին հույսը դրեց աշխարհի վրա, որին հետաքրքիր է բիզնեսը և ոչ հոգու ցավը, վրեժը: Պետք է ավելի քան երբեք միասնական լինել, վարել կտրուկ դիվանագիտական աշխատանք: Դասերը չկերտած ազգս, ժողովուրդս, ղեկավարությունը պետք է պահանջատիրական հարթության վրա խոսի Ցեղասպանության ընդունման շուրջ: Եթե հաղթանակ ես տենչում, ապա եղի՛ր վստահ, կտրում և պահանջկոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել