Tert.am–ը գրում է.

Ղպտիական եկեղեցու պատրիարք Թեոդորոս Երկրորդ Ալեքսանդրացին հայտարարել է, որ Ապրիլի 24-ին մասնակցելու է Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչմանը Երևանում: Այս մասին հայտնում է theorthodoxchurch.info-ն:

Աղբյուրը նկատում է, որ ղպտիների` Եգիպտոսի քրիստոնյաների առաջնորդը այս հայտարարությունն արել է Եգիպտոս-Թուրքիա լարված հարաբերությունների ֆոնին:

Միևնույն ժամանակ աղբյուրը գրում է, որ այս այցի մասին շատ չի բարձրաձայնվում և այս պահին անհայտ է` արդյո՞ք Թեոդորոս պատրիարքը կատարվածը ևս ցեղասպանություն կկոչի, ինչպես Հռոմի պապը, քանի որ Եգիպտոսը երբեք 1915-ի առնչությամբ պաշտոնապես չի կիրառել «ցեղասպանություն» եզրույթը:

Աղբյուրը նկատում է նաև, որ չնայած հայկական և ղպտիական եկեղեցիները տարբեր են, դրանք, այնուամենայնիվ, նույն օրացույցն ու ավանդույթներն ունեն:

Ղպտիները կազմում են Եգիպտոսի բնակչության մոտ 15%-ը` 10 - 13 մլն մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել