Բրազիլիայի մշակույթի նախարարությունը որոշել է դատի տալ Facebook-ին, որը հեռացրել է 1909-ին արված մշակութային արժեք ներկայացնող մերկ կրծքերով հնդկացի կնոջ լուսանկարը, գրում է O Globo-ն:

Մշակույթի նախարարության կարծիքով՝ Facebook-ը գրաքննության է ենթարկում համացանցում և խոչընդոտում է աշխարրհի տարբեր պետությունների ազգային ինքնորոշման իրավունքները:

Բացի այդ, սոցիալական ցանցի գործողությունները, ըստ նախարարության, հակասում են Բրազիլիայի Սահմանադրությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության մասին կոնվենցիային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել