Բաղադրությունը

Մակարոն — 200 գրամ
Աղ — 1 թեյի գդալ 
Բուսական յուղ - 1 ճաշի գդալ 
Կարի - 1/2 թեյի գդալ (համեմունքի տեսակ)
Ասաֆետիդա - 1/2 թեյի գդալ (համեմունքի տեսակ)

Պատրաստման եղանակը

1.Պատրաստել բոլոր բաղադրիչները: 
2. Եռման ջրի մեջ լցնել մակարոնները:
3. Ավելացնել աղը։
4. Եփել մինչև 80% պատրաստ լինելը: 
5. Թավայի մեջ տաքացնել բուսական յուղը, մեջը լցնել կարին և ասաֆետիդան: Տապակել 10 վայրկյան:
6. Մակարոնները հանել ջրից և լցնել թավայի մեջ։ Տապակել մի քանի րոպե, և այն պատրաստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել