Այս զարմանալի լուսանկարներում պատկերված է սառցե քարանձավների հիասքանչ գունապնակը։ Այս ծիածանային քարանձավները խայտաբղետ գույներ են ստանում սառույցի մեջ արտացոլվող լույսի շնորհիվ։ Որքան ավելի հաստ է սառույցը, այնքան ավելի զմրուխտյա տեսք են դրանք ունենում։ Լուսանկարիչ Դենիս Բուդկովը որոշեց էլ ավելի գունազարդել այս սքանչելի պատկերը։ Նա բերանով կրակ փչեց սառցե քարանձավներում, ու բոցերի ֆոնին սառույցի կապույտ երանգը վերածվեց բոսորի։ 

The caves are found near the Mutnovsky volcano, 45 miles (72km) south of the regional capital of Petropavlovsk-Kamchatsky

Այս քարանձավները գտնվում են Մուտնովսկի հրաբխի մոտակայքում՝ Կամչատկայի Պետրապավլովսկից 72 կմ դեպի հարավ։ 35-ամյա լուսանկարիչ Դենիս Բուդկովը զբաղվում է նաև զբոսավարությամբ։ Այս քարանձավները նաև զբոսաշրջային հետաքրքրություն են ներկայացնում իրենցից։ Այնուամենայնիվ, քչերն են համարձակվում ոտք դնել այս վտանգավոր քարանձավներից ներս։ Բուդկովն այդ սակավաթիվ համարձակներից է։ Անտեսելով այն հանգամանքը, որ քարանձավներն ամեն րոպե կարող են փուլ գալ, նա մուտք գործեց այդ գունագեղ աշխարհը լուսանկարելու համար։ 

The amazing images reveal a kaleidoscope of colours in icy caves - lit up by flares and fire-breathing (Denis Budkov pictured)

Դենիսն ինքն էլ պատկերված է այս լուսանկարում կրակի բոցեր արձակելիս։ Լուսանկարչական նախագծից հետո անցկացված հարցազրույցի ըթացքում Դենիսն ասել է. 

Ներսում շատ ցուրտ ու խոնավ էր, ջուրն էլ վար էր հոսում կտուրից ու պատերից։ Ներսում զրո աստիճան էր, ու ոսպնյակները խոնավանում էին՝ դժվարացնելով լուսանկարելու գործընթացը։ Բայց երբ ես քարանձավների խորքն անցա, ես ապշեցի տեսածս գույներից։ Ես նախկինում երբեք նման բան չեմ տեսել։ Սառույցի բյուրեղյա գույները շատ տպավորիչ էին, ու ռիսկն արդարացված էր։    

Shown is the location of the caves Photographer Denis Budkov

Ձախ կողմի լուսանկարում ներայացված է քարանձավների տեղը, իսկ աջ կողմում՝ Դենիս Բուդկովի լուսանկարը։ 

Mr Budkov, 35, trekked inside the dangerous caves - which could collapse at any moment - to capture the colourful scenes

The extensive caves, some parts of which have water in them, were first discovered by Mr Budkov by chance

Դենիսը պատահմամբ հայտնաբերեց այս քարանձավները, որոնք մասամբ լցված են ջրով։ Սառցե քարանձավների յուրօրինակ կառույցները ստեղծվում են ձմռանը, երբ ձյունը կուտակվում է ու վերածվում սառույցի։ Իսկ երբ վրա են հասնում ամռան ամիսները, սառույցի ինտենսիվ հալման արդյունքում առաջանում են ձորակներ, որոնցից ջուր է հոսում՝ քայքայելով քարանձավների սառցե շերտը։ Լույսի սքանչելի ցոլքերը, որոնք փայլփլում են մանուշակագույն, կապույտ, կանաչ ու դեղին գույներով, լուսանկարների խմբագրման համակարգչային ծրագրերի միջոցով չեն ստացվել։ Այստեղ ամեն ինչ բնական է, ու համակարգչային ծրագրերի փոխարեն գործում է պայծառ արեգակը, որի շողերի տակ էլ ստացվում է այս զարմանահրաշ գունապնակը։ 

The ice caves unique formations are created by the heavy winter snow becoming compressed and forming ice
As the short, summer months arrive, intensive melting of the ice creates ravines which flow and hollow out the caves and tunnels
The incredible lights are the result of sunlight streaming through the glacial ice into the hidden world below
The cave was carved out of the glacier by an underground river that is sourced in a hot spring gushing from the Mutnovsky volcano itself
Mr Budkov is pictured here setting off a flare to create light in the cave 

Հարցազրույցի ընթացքում լուսանկարիչ Դենիս Բուդկովը նշել է.

Ես մի քանի օր անցկացրի քարանձավների մոտակայքում, սակայն միայն մեր ուղևորության վերջում համարձակվեցի ներս մտնել։ Ես վախենում էի, որ տանիքը փուլ կգար գլխիս։ Քանի որ բլուրը գտնվում է ակտիվ հրաբխի մոտակայքում, տեղանքը շատ վտանգավոր է։ Այնուամենայնիվ, ես չափազանց հետաքրքրասեր էի, որպեսզի կորցնեի գույնզգույն քարանձավները լուսանկարելու հնարավորությունը։  

It was pretty cold and wet inside and the water was flowing down from the roof and walls, said Mr Budkov

 

It was pretty cold and wet inside and the water was flowing down from the roof and walls
It was zero degrees inside, too, and the lens was getting damp - making it hard to shoot. But when I got deeper inside the caves, I was amazed by the colours I saw. I havent seen anything like this before
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել