Թվում էր՝ խղճի գոնե մնացորդ ունեցողն էսքան հորդոր, պահանջ, ամոթանք ուտելուց հետո գոնե ժամանակավոր կսսկվեր, բայց Նախախորհրդարան կոչվող խմբիկը ոչ խիղճ ունի, ոչ ամոթ: Ամբողջ աշխարհը Վատիկանի Նյուրնբերգից հետո ուրիշ բարոյականությամբ է ապրում, բայց էս մանկուրտների պետքը չի: Ընդ որում, ամենասարսափելին էն է, որ խոսքը հենց իրենց նահատակված պապերի ու տատերի մասին է, սրանց միջի ամենամանկուրտներն արդեն չեն պարում, թքում են հենց... Մի աղջիկ, մի Քիմ Քարդաշյան կարող է հանուն նախնիների հիշողության մի շաբաթում շուռ տալ աշխարհը, իսկ սրանք մեր սրբություններն են գլխիվայր շրջում: Հայ են սրանք, թե անտոհմ, անհիշողություն, միլիոնավոր զոհերի արյունը նաղդով ծախող չգիտեմ ինչեր: Իշխանություն եք ուզում, փորներդ կպատռվի, որ մի օր համբերեք, չմխտռեք մեր սուգը, ասենք, ապրիլի 25-ին վերցնեք, թե կարող եք: Բայց դուք ուրիշ բան եք ուզում, էն, ինչ ուզում է մեր թշնամին՝ Հայաստանն աշխարհին ներկայացնել, որպես անմիաբան, անցյալն ուրացող, ամեն ինչ կեղտոտող չմարդկանց տարախք... Չեմ հասկանում, չեմ կարողանում հասկանալ, միայն մի բան գիտեմ հաստատ, եթե մենք, բոլորս, ամբողջ ժողովրդով չմերժենք, բարձր ու հրապարակային չօտարենք սրանց մեր միջից, ուրեմն ժողովուրդ չենք, մարդ չենք, արժանի չենք մեր նահատակ նախնիների զոհաբերությանը: Ուրեմն արժանի ենք, որ աշխարհը ոչ միայն Ցեղասպանությունը չընդունի, այլ թքի մեր երեսին: Որովհետև էս խմբիկին չմերժելով՝ նույն խմբիկն ենք դառնալու, նույն ծախվածը, անտոհմն ու դավաճանը... Մի բան էլ, ով ա ձեզ իրավունք տվել Սփյուռքի անունից խոսել, արևմտահայերեն խոսելը սփյուռքահայ ու հայ լինել չի նշանակում, իսկ ձեր խոսելը նույնիսկ մարդ լինել չի նշանակում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել