Հայաստանյան լրատվամիջոցները սկսել են ուշադրության կենտրոնում պահել Արցախի գալիք խորհրդարանական ընտրությունները:

Երկու հայկական պետությունները տարբեր ոլորտներում միասնական տարածքներ են ստեղծել` մշակույթի, կրթության, տնտեսության և այլն: Տեղեկատվական դաշտը նույնպես ընդհանուր է դարձել: Հայաստանի և Արցախի լրատվամիջոցները մեր միասնական Հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների մասին իրազեկող բացառիկ հայալեզու աղբյուրներ են:

Իհարկե, մենք խիստ հետաքրքրված ենք երկրորդ հայկական պետության մասին տեղեկություններով: Վերջիվերջո, Արցախն ու Հայաստանը մեր տղաների արյան գնով և ճակատագրով այլևս անբաժան են:

Սակայն, իմ կարծիքով, հայաստանյան լրատվամիջոցների և հասարակաքաղաքական շրջանակների միակ խնդիրը Լեռնային Ղարաբաղի համապետական նշանակության իրադարձությունների ընթացքում պետք է լինի Արցախի պետականության հետևողական ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների անխափան զարգացման և այդքանով նաև` Արցախի անվտանգության ամրապնդման հրամայականը:

Տեղեկատվական մանիպուլյացիաները, ապատեղեկատվությունը, խառնակչության «երևանյան հիվանդության» լրատվական դրսևորումներն Արցախի հարցում կտրականապես մերժելի են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել