Karabakh-open.info-ն գրում է.

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը հեռացվել է պաշտոնից։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էթյեն Մահչուփյանի հեռացման պատճառը նշում են տարիքի անհամապատասխանությունը աշխատանքի հետ։

Ավելին, թուրքական Hurriyet-ը զավեշտալի պնդում է արել, թե Մահչուփյանին հեռացրել էին դեռեւս մարտի 9-ին, այսինքն, երբ Մահչուփյանը 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն էր հայտարարել, արդեն Դավութօղլուի խորհրդականը չէր։

Milliyet-ն էլ գրել է, թե Մահչուփյանն պաշտոնապես հեռացվել է աշխատանքից, սակայն ներկայում որպես կամավոր է շարունակում աշխատանքը, այսինքն, առանց աշխատավարձ ստանալու։

Նշենք, որ Էթյեն Մահչուփյանը Հռոմի Պապի ելույթից հետո հայտարարել է, թե անհնար է Աֆրիայում եւ Բոսնիայում տեղի ունեցածը ասել ցեղասպանություն, իսկ հայերի հետ տեղի ունեցածը չասել։ Նա պնդել էր, որ զարմանալին այն չէ, որ Հռոմի Պապը հիմա է ասում ցեղասպանություն, այլ զարմանալին այն է, որ ինչպես է այսքան տարի չասել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել