Ինչպես ես հայտարարել էի այսօր, իմ կողմից հանձնարարական էր տրվել համապատասխան ծառայությանը՝ ստուգելու երեկ լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկատվությունը Նուբարաշեն ՔԿՀ-ում պահվող կալանավոր Գևորգ Սաֆարյանի պահման պայմանների վերաբերյալ: Փաստաբան Տիգրան Եգորյանի հայտարարության համաձայն՝ երեկ բանտախցում եղել են 27 հոգի և ընդամենը 8 մահճակալ:
Ստուգման արդյունքում պարզել ենք, որ հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, թեև հարկ է արձանագրել, որ մասնավորապես այդ բանտախցում պահման պայմանները չեն համապատասխանել սահմանված նորմատիվներին: Իրականում բանտախցում եղել են 12 մահճակալներ, թեև նշված խուցը նախատեսված է եղել 8 մահճակալի համար:
Ես տվել եմ համապատասխան հանձնարարական առկա հնարավորությունների սահմաններում ստեղծել կենցաղային առավելագույնս տանելի պայմաններ և անել հնարավորին ամեն ինչ՝ թույլ չտալու համար այդտեղ պահվող անձանց իրավունքների խախտում:
Միևնույն ժամանակ ուզում եմ արձանագրել, որ այս խնդիրը չի վերաբերվում միայն Նուբարաշեն ՔԿՀ-ին կամ միայն տվյալ բանտախցին կամ միայն կալանավոր Գևորգ Սաֆարյանին: Խնդիրը համակարգային է, բարդ է և ծախսատար, հետևանք է մեր կողմից ժառանգած սովետական աղետալի բանտային համակարգի: Սակայն կառավարությունը տեսնում է իրավիճակի բարելավման ուղիներ և հնարավորություններ: Մենք ամենօրյա ուշադրության կենտրոնում ենք պահում այս խնդիրը: Ժամանակի ընթացքում մենք հասնելու ենք էական փոփոխությունների այս ոլորտում:

Կից նյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել