Մի խումբ շրջանավարտներ, որոնք հասցրել են հաջողված ու հիանալի կարիերա ստեղծել, հյուր են գնում իրենց սիրելի դասախոսի տուն: Բնական էր` խոսեցին նաև իրենց աշխատանքից, և շրջանավարտները սկսեցին բողոքել բազմատեսակ դժվարություններից ու կյանքի խնդիրներից: Ընթացքում դասախոսն իր հյուրերին առաջարկում է սուրճ, և գնում խոհանոց: Վերադառնում է սրճեփով և սկուտեղով, որի վրա լինում են տարբեր տեսակի՝ ճենապակե, ապակյա, բյուրեղապակյա, պլաստիկ, և՛ թանկարժեք, և՛ հասարակ, և՛ յուրահատուկ սուրճի բաժակներ:
Երբ շրջանավարտները ընտրում են բաժակները, դասախոսն ասում է: 
-Եթե դուք նկատեցիք, դուք վերցրել եք բոլոր թանկարժեք բաժակները, և ոչ ոք չընտրեց էժան կամ հասարակ բաժակ: Ամենալավը ունենալու ցանկությունը, հենց ձեր խնդիրների աղբյուրն է: Հասկացեք, որ բաժակն ինքն իրենով սուրճը չի կարող դարձնել համեղ: Երբեմն այն ուղղակի ավելի թանկ է, երբեմն էլ թաքցնում է, ինչ մենք խմում ենք: Այն, ինչ դուք իսկապես ուզում եք, սուրճն է, այլ ոչ թե բաժակը: Բայց դուք գիտակցաբար ընտրեցիք լավագույն բաժակը: Իսկ հետո նայում էիք, թե ով ինչ բաժակ ընտրեց:
Իսկ հիմա մտածեք. կյանքը սուրճն է, իսկ աշխատանքը, փողը, դիրքը, հասարակությունը՝ բաժակը: Սրանք ուղղակի գործիք են կյանքը պահպանելու համար: Մեր ունեցած բաժակի տեսակը չի որոշում և չի փոխում մեր կյանքի որակը: Երբեմն կենտրոնանալով բաժակի վրա՝ մենք մոռանում ենք վայելել սուրճի համը: 
Վայելիր քո սուրճը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել