BBC-ն հայտնի ա իր բարձր որակի փաստավավերագրական ֆիլմերով, որոնք նկարահանում ա շատ մանրակրկիտ, ամիսներով, հետո մի էդքան էլ մոնտաժում ա ու վաճառում ա ամբողջ աշխարհին: Դա իրենն ա, նա դրանում վարպետ ա: 
Քիչ առաջ դիտում էի նման մի ֆիլմ Աֆրիկայի արևելքի կենդանական աշխարհի մասին՝ փիղն իր ձագի հետ գնում ա անջուր սավաննայով, ուր վերջին 2 տարին ոչ մի կաթիլ անձրև չի եկել: Ձագն էնքան ա թուլացել, որ արդեն ոտքի վրա մնալ չի կարողանում՝ քաղցած ա ու ավելի շատ՝ ծարավ:
Անգլիական կինոխցիկը պրոֆեսիոնալ անտարբերությամբ ֆիքսում ա փոքրիկ փղիկի մահը, հետո էլ ցույց ա տալիս, թե ինչպես ա նրա մայրը միայնակ շարունակում ճամփան՝ գտնելու մյուս փղերին, որոնցից հետ է մնացել ձագի պատճառով:
Հասկանում եմ, որ նման ֆիլմեր նկարահանելիս գլխավոր նախապայմանը բնության գործերին չխառնվելն ա, այլապես պատկերն իրական չի ստացվի:
Բայց որքանո՞վ ա դա բարոյական՝ սպասել ժամերով, ոչ հեռու տարածության վրա, ֆիքսելով ծարավ կենդանու դանդաղ մահը:
Չգիտեմ, գուցե նրանք սովոր են, և դա ա պահանջում գործի բնույթը:
Բայց ինձ՝ հայիս, չգիտեմ ինչու թվում ա, որ նույն պրոֆեսիոնալ սառնասրտությամբ նրանք 1915-ին հետևում էին մեր հայրենիքում տեղի ունեցող հրեշավոր իրադարձություններին՝ պարզապես ֆիքսելով տեղի ունեցող ոճրագործությունները:
Չեմ ասում բոլորը, բայց մի մասը՝ հաստատ:
Ինձ թվում ա՝ դա նրանց արյան մեջ ա: Երևի հենց էդ սառնասիրտների թոռներն են, որ մեծացել, դարձել են ուրիշի մահն արձանագրող օպերատորներ:
Լավ ա, որ մենք նման ֆիլմեր չենք նկարում, մենք փղիկին ծարավ չէինք թողնի: 
Չասեք՝ իրավացի չեմ, ասածիս մեջ ճիշտ բան կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել