Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունն այն մասին, թե Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն են, ցնցել է ոչ միայն թուրքական, այլև իսրայելական մամուլը: Նույնիսկ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին, որ նա օգտագործել է ցեղասպանություն եզրույթը, ու հույս է հայտնել, թե Պապի այդ ժեստը կարթնացնի ճշմարտությունը նաև այլոց մեջ: Օտար մամուլն ինչ ասես կարող է գրել, այլ երկրների քաղաքական գործիչները՝ նույնպես, այստեղ հարցն այլ տեսանկյունից պետք է դիտարկել: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երբեք չի արտասանի ցեղասպանություն եզրույթը, եթե դա չցանկանան հրեաները: Բայց մերոնք կարճամիտ են արդեն հարյուր տարի: Նրանք Հայոց ցեղասպանության մասին մինչ օրս խոսում են՝ ողջ մեղքի ծանրությունը դնելով միայն Թուրքիայի ու նրա դաշնակից Գերմանիայի վրա, բայց չէ՞ որ այդ արյունոտ էջից անմասն չէ նաև հրեական գործոնը: Ի դեպ, հրեաների մասին: Նրանք նեղացած են Վատիկանից, որ ի տարբերություն հայերի ցեղասպանության՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին անդրադարձ չեղավ իրենց Հոլոքոստին, մինչդեռ Ֆրանցիսկոս պապը դեռ մինչև Հռոմի պապ դառնալն էր կոչ արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել