Karabakh-open.info-ն գրում է.

Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի դեմ դատական գործը, ով մեղադրվում է «Բաշնեվթ» ընկերության բաժնետոմսերի յուրացմանը մասնակցության համար, առանձնացվել է՝ հետաքննության արագ ավարտի կապակցությամբ։ Այդ մասին Մոսկվայի Բասմանի դատարանում, որտեղ քննվում է Հայրապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը, հայտնել է դատախազության ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հայրապետյանի գործն առանձնացվել է՝ հետաքննության արագ ավարտի կապակցությամբ»,- ասել է դատախազության ներկայացուցիչը։

Իր հերթին պաշտպանը հայտարարել է Հայրապետյանին ներկայացված մեղադրանքների մեղմացման մասին՝ գործն առանձնացնելու կապակցությամբ։

Ինչպես հայտնում է գործակալության թղթակիցը, Բասմանի դատարանը երկարաձգել է Հայրապետյանի տնային կալանքը մինչև հուլիսի 15-ը։

Հիշեցնենք, որ գործարարը ձերբակալվել է նախորդ տարվա հուլիսի 15-ին։ Նրան մեղադրանք է ներկայացվել ուրիշի ունեցվածքը յուրացնելու և ապօրինի ճանապարհով ձեռք բերված միջոցներն օրինականացնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել